Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել
Հիգիենա և Խնամք

Հիպոալերգիկ մաքուր սպասք լվացող միջոցը ոչ միայն կհեռացնի յուղն ու սննդի մնացորդները ճաշատեսակներից, այլև կհեռացնի բանջարեղենի և մրգերի կեղտը:

Միեւնույն ժամանակ, բաղադրությունը բացարձակապես անվտանգ է նույնիսկ ընտանիքի ամենափոքր անդամների համար:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ լվացվում է մակերեսից։

Չի չորացնում ձեռքերի մաշկը և չի գրգռում։

Բաղկացած է բնական բաղադրիչներից, որոնք հեշտությամբ և ամբողջությամբ լվացվում են ջրով։

Ստեղծում է փափուկ, նուրբ փրփուր:

Լավ հեռացնում է ճարպը։

Չի չորացնում ձեռքերի մաշկը և չի գրգռում։

Բաղկացած է բնական բաղադրիչներից, որոնք հեշտությամբ և ամբողջությամբ լվացվում են ջրով։

Հաճելի է օգտագործել:

Ստեղծում է փափուկ, նուրբ փրփուր:

Ունիվերսալ է:

Հարմար է սպասք, մրգեր, բանջարեղեն և խաղալիքներ լվանալու համար։ 

Անվտանգ է շրջակա միջավայրի համար.

Բնության մեջ ամբողջությամբ քայքայվում է։

Չի պարունակում անիոնային մակերեսային ակտիվ նյութեր:

ՀԵՌԱՑՆՈՒՄ Է համառ կեղտը, ներառյալ ճարպի, արյան, կաթի, հողի, խոտի, հատապտուղների և բանջարեղենի հետքերը
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է լվացքի ցածր ջերմաստիճանում +20ºС-ից, նույնիսկ փոքր չափաբաժնով
ԼԻՈՎԻՆ ԱՆՎՏԱՆԳ Է մանկական նուրբ մաշկի համար
ՉԻ Պարունակում քիմիական նյութեր, քլոր, քիմիական բուրավետիչներ, ներկանյութեր, ֆերմենտներ, ֆոսֆատներ, SLS, EDTA, NTA, մակերեսային ակտիվ նյութեր
100% էկոլոգիապես մաքուր, չի պարունակում ԳՄՕ

0+ ամսականից, 60 հատ 
99% բնական բաղադրիչներ
Անձեռոցիկները պատրաստված են փափուկ և պինդ հյուսվածքից, հանգստացնում, փափկեցնում և խոնավեցնում են երեխայի նուրբ և զգայուն մաշկը: Հարստացված են վաղենակի (календула) էքստրակտով : Մաշկաբանների կողմից թեստավորված են, սպիրտ չեն պարունակում, առանց պարաբենների և ներկանյութի են:

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅՈՒՄ .
Ներմուծող՝ Նատալի Ֆարմ ՍՊԸ


0+ ամսականից, 15 հատ 
98% բնական բաղադրիչներ
Անձեռոցիկները պատրաստված են փափուկ և պինդ հյուսվածքից: Նախատեսված են ծծակների, կերակրաշշերի և խաղալիքների մաքրման և ախտահանման համար: Պարունակում են բիսաբոլոլ և կոճապղպեղ: Ունեն նուրբ և անուշ բույր: Մաշկաբանների կողմից թեստավորված են, սպիրտ չեն պարունակում, առանց պարաբենների և սիլիկոնի են:
Արտադրող՝ ՍԻՍՄԱ ԳՐՈՒՊ, Վ.Պարետո հրապ. 9, 46100, Մանտովա, Իտալիա:
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Ներմուծող՝ Նատալի Ֆարմ ՍՊԸ


0+ ամսականից, 72 հատ 
Անձեռոցիկները պատրաստված են փափուկ և պինդ հյուսվածքից, հանգստացնում, փափկեցնում և խոնավեցնում են երեխայի նուրբ և զգայուն մաշկը: Հարստացված են ալոէ վերայի էքստրակտով և նուշի յուղով: Անձեռոցիկներն ունեն ծաղկային նուրբ հոտ: Մաշկաբանների կողմից թեստավորված են, սպիրտ չեն պարունակում, pH չեզոք են, առանց պարաբենների և ներկանյութի են:

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Ներմուծող՝ Նատալի Ֆարմ ՍՊԸ

Իդեալական է երեխայի նուրբ մաշկը կյանքի առաջին ամիսներից խնամելու համար: Բնական հալվեի էքստրակտով և D-panthenol-ով հավասարակշռված բանաձևը նախատեսված է երեխայի մարմնի հատկապես նուրբ հատվածների ամենօրյա խնամքի համար: Նրբորեն մաքրում է՝ չխախտելով մաշկի բնական pH-ը։ Չի առաջացնում չորություն և գրգռում, պահպանում է բնական պաշտպանիչ շերտը և չի չորացնում մաշկը։

Հեշտությամբ ձևավորում է նուրբ փրփուր, որը նրբորեն մաքրում է մանկական մաշկը:
Ալոեի էքստրակտը նրբորեն խնամում է երեխայի նուրբ մաշկը՝ ոչ թե չափից շատ չորացնելով, այլ խոնավացնելով այն։
Գլիցերինը և Պանտենոլը հիանալի խոնավեցնող հատկություն ունեն և փափկեցնում են երեխայի նուրբ մաշկը:
Գելի նուրբ և աննկատ բույրը հաճելի զգացմունքներ կառաջացնի։

Սփրեյ «Հեշտ սանրվող» «Ումկա» ցորենի ծիլերի, բամբակի կաթի և հալվեի էքստրակտներով իդեալական է երեխայի մազերը խնամելու համար կյանքի առաջին ամիսներից, փափուկ հավասարակշռված բանաձև, որը հատուկ ստեղծված է ամենօրյա խնամքի համար: Անփոխարինելի միջոց մանկական անհնազանդ մազերի համար՝ այն օգնում է ստեղծել բարդ սանրվածքներ, կոկիկ հյուսեր և պարզապես խնամել գանգուրները։
Հեշտացնում է սանրումը
Նվազեցնում է մազերի էլեկտրիֆիկացումը
Խոնավեցնում է մազերը՝ պահպանելով ծավալն ու փափկությունը
Հոգում է երեխաների մազերի առողջության մասին
Առանց SLS, SLES, սիլիկոնային յուղեր և պարաբեններ

Մանկական հակաբակտերիալ հեղուկ օճառ «Ումկա» սոսիի էքստրակտով, արծաթի իոններով և անդեցիլենաթթվով (Tetranil-U) ապահովում է հուսալի հակաբակտերիալ պաշտպանություն՝ չխախտելով մաշկի բնական պաշտպանիչ գործառույթները: Բարձր տեխնոլոգիական օճառի մանրէասպան բաղադրությունը, որը ոչ միայն ոչնչացնում է, այլև արգելափակում է վիրուսների և միկրոօրգանիզմների վերարտադրությունը և միևնույն ժամանակ լիովին համատեղելի է մաշկի հետ, անվտանգ է երեխայի օրգանիզմի համար, չի ճնշում իմունիտետը։

Նախատեսված է առօրյայում մանկական սենյակների, բուժկանխարգելիչ, առողջարանային, մանկական, նախադպրոցական, դպրոցական և նմանատիպ այլ հաստատություններում հատակների և մակերևույթների մաքրման համար։

Հակաբակտերիալ բաղադրիչով խտանյութը կարող է օգտագործվել լինոլեումի, լամինատի, փայտի, մանրահատակի, մարմարի, կերամիկայի, խցանափայտի, պլաստիկի, պատերի, լվացվող պաստառների, կենցաղային տեխնիկայի համար։

BIO բանաձեւը պարունակում է երիցուկի և հալվեի էքստրակտներ:
Ապրանքը չեզոք է, չի պահանջում ողողում:
Չի պարունակում քլոր, ներկանյութեր և ալերգեններ:

Հղիության ընթացքում հղիազոլերի կանխարգելման յուղով մերսումը ոչ միայն օգտակար և հաճելի է, այլ նաև աննկարագրելի զգացողություն է պարգևում: Զգում ես յուրահատուկ ներդաշնակություն սեփական մարմնի հետ

Այս խնամքի միջոցները իդեալական ընտրությունն են զգայուն, չոր և ատոպիկ մաշկ ունեցող երեխաների (0+), ինչպես նաև մեծահասակների համար

Հանքային ուլտրամանուշակագույն ֆիլտրերը մաշկը նրբորեն պաշտպանում են վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևածաղկի և կոկոսի յուղի օրգանական մզվածքը` պահպանում մաշկի խոնավությունը: Արևապաշպան կրեմը կլինիկորեն փորձարկված է. չի պարունակում քիմիական տարրեր, նախատեսված է երեխայի զգայուն մաշկի համար:

Թեթև և թարմեցնող կաթ` նախատեսված փոքրիկի (0+) ամենօրյա խնամքի համար: Քունջութի և քաղցր նուշի յուղերը խոնավեցնում են մաշկը, օրգանական կալենդուլայի և երիցուկի մզվածքը` հանգստացնում, մեղրամոմը և կակաոյի յուղը` պաշտպանում արտաքին բացասական ազդակներից: Արագ ներծծվում է` չթողնելով յուղոտ հետքեր:

Նրբորեն մաքրում և սնուցում է Ձեր երեխայի մաշկը
Ապահովում է երեխայի հանգիստ քունը` նրբորեն մաքրելով և հանգստացնելով մաշկը
Խոտաբույսերի մզվածքների համալիրը տաք ջրի հետ համատեղ օգնում է երեխային լիցքաթափվել և հանգստանալ քնելուց առաջ: Օրգանական կալենդուլայի մզվածքը (էքստրակտը) կանխում է մաշկի գրգռումը և նպաստում պորտալարի վերքի ապաքինմանը: Կարելի է օգտագործել ամեն օր նորածնային շրջանից սկսած:

Կանխարգելում է երեխաների մոտ կարիեսի առաջացումը և պաշտպանում է թթվային էրոզիայից: Պարունակում է 226 ppm ֆտորիդ, ինպես նաև իզոմալտ, որոնք ապահովում են էմալի արագ վերականգնումը: Պաշտպանում է ատամնափառի առաջացումից: Պարունակում է երիցուկ և ծաղիկների մզվածք: Չի պարունակում ալկոհոլ: Ելակի համով: Քաշը՝ 300 մլ:
Արտադրող՝ «Սանսթար Շվեյցարիա», Արտադրված է Իսպանիայում:
Պիտանելիության ժամկետը նայել տուփի վրա:

New Order