Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել
Խաղալիքներ

Խաղը ներառում է 73 խաղաքարտ և հաշվարկային աղյուսակ: Յուրաքանչյուր խաղաքարտի վրա պատկերված մեծ թիվը դրա հիմնական արժեքն է, իսկ ± նշանով փոքրը՝ ինդեքսը: Խաղի նպատակն է գումարման և հանման գործողությունների միջոցով հնարավորինս արագ ազատվել ձեռքում եղած բոլոր խաղաքարտերից: Կարելի է խաղալ 2-ից 4 հոգով:

Խաղը բաղկացած է տարատեսակ պատկերներով 104 (13 տեսակի 8-ական) խաղաքարտերից: Խաղի նպատակն է խորամանկությամբ ազատվել ձեռքում եղած բոլոր խաղաքարտերից: Կարելի է խաղալ 2-ից 8 հոգով:

Նախ և առաջ հարկավոր է բաժանել բոլոր խաղաքարտերը մասնակիցների միջև: Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակիցը: Հաջորդ անգամ բաժանելու է պարտվողը:

Խաղը սկսող մասնակիցը սեղանի կենտրոնում է տեղադրում 1-ից 8 խաղաքարտ այնպես, որ ոչ ոք չտեսնի դրանց վրա եղած պատկերները, որից հետո հայտարարում է, թե ինչ է տեղադրել սեղանին, օրինակ՝ «3 հատ սունկ»: Հայտարարությունը կարող է թե՛ համապատասխանել իրականությանը, թե՛ լինել կեղծ: Հաջորդ մասնակիցը (դեպի ձախ) ունի 3 տարբերակ.
1. հավատալ նախորդ մասնակցին (հարկավոր է բացականչել՝ «հավատում եմ»)
2. չհավատալ նախորդ մասնակցին (հարկավոր է բացականչել՝ «չեմ հավատում»)
3. սեղանին դրված խաղաքարտերին ավելացնել 1-ից 8 խաղաքարտ՝ դրանք նույնպես հայտարարելով որպես նույն տեսակի խաղաքարտեր, ինչպիսիք տեղադրել է նախորդ մասնակիցը՝ տվյալ օրինակի դեպքում բացականչելով՝ «5 հատ սունկ էլ՝ ես»
Եթե մասնակիցը վարվել է այնպես, ինչպես նկարագրված է 3-րդ տարբերակում, ապա քայլի իրավունքն անցնում է հաջորդ մասնակցին, ով նույնպես ունի 3 վերոնշյալ տարբերակներից որևէ մեկը: Հակառակ դեպքում շրջվում են միայն նախորդ մասնակցի կողմից տեղադրված խաղաքարտերը՝ դրանք ստուգելու համար:
Նախորդ մասնակցի կողմից տեղադրված քարտերը չեն ստուգվում հետևյալ դեպքերում.
∙ Մասնակիցն ասել է՝ «հավատում եմ», և գուշակել է (ստուգվող խաղաքարտերն իսկապես համապատասխանում են հայտարարությանը): Այս դեպքում սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը հեռացվում են խաղից (բիտա), իսկ նոր քայլի իրավունքն անցնում է ճիշտ գուշակող մասնակցին:
∙ Մասնակիցն ասել է՝ «հավատում եմ», և չի գուշակել (ստուգվող խաղաքարտերը չեն համապատասխանում հայտարարությանը): Այս դեպքում նա վերցնում է իրեն սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը, որպես պատիժ միամիտ լինելու համար՝ առանց ցույց տալու դրանք մնացած մասնակիցներին, իսկ նոր քայլի իրավունքն անցնում է նրանից դեպի ձախ գտնվող մասնակցին:
∙ Մասնակիցն ասել է՝ «չեմ հավատում», և ստուգման ընթացքում պարզվել է, որ նախորդ մասնակցի հայտարարությունը չէր համապատասխանում իրականությանը: Այս դեպքում սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը վերցնում է նախորդ մասնակիցը, որպես պատիժ ստելու համար, իսկ նոր քայլի իրավունքն անցնում է ճիշտ գուշակող մասնակցին:
∙ Մասնակիցն ասել է՝ «չեմ հավատում», և ստուգման ընթացքում պարզվել է, որ նախորդ մասնակցի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Այս դեպքում նա վերցնում է իրեն սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը, որպես պատիժ կասկածամիտ լինելու համար, իսկ նոր քայլի իրավունքն անցնում է նրանից դեպի ձախ գտնվող մասնակցին:
Եթե մասնակիցը սեղանին է տեղադրում իր ձեռքում եղած վերջին խաղաքարտերը, ապա նա պարտավոր է հայտարարել դրա մասին: Նա դուրս է գալիս խաղից միայն այն ժամանակ, երբ իր տեղադրած խաղաքարտերը ստուգվում են, չէ՞ որ հավանական է, որ հերթը կրկին կհասնի նրան, նա սխալ կգուշակի և կմնա խաղում:
Պարտվում է խաղում մնացած վերջին մասնակիցը:

Մաղթում ենք հաճելի ժամանց:

Խաղը բաղկացած է միջատների պատկերներով 32 (8 տեսակի 4-ական) խաղաքարտերից: Խաղի նպատակն է տիրանալ մրցակիցների բոլոր խաղաքարտերին՝ «սատկեցնելով» կապուկում «նենգորեն թաքնված» արնախում մոծակներին: Կարելի է խաղալ 2-ից 4 հոգով:

Նախ և առաջ հարկավոր է բաժանել խաղաքարտերը բոլոր մասնակիցների միջև՝ տեղադրելով դրանք յուրաքանչյուրի առջև այնպես, որ ոչ ոք, նույնիսկ՝ այն մասնակիցը, ում առջև դրված են տվյալ խաղաքարտերը չտեսնի խաղաքարտերի վրա պատկերված միջատներին, այսինքն՝ պատկերները դեպի վայր:
Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակցի ձախ կողմում գտնվող խաղացողը, ով տեղադրում է իր առջև դրված կապուկի վերևի խաղաքարտը սեղանի կենտրոնում, այնուհետև արագ շրջում է այն այնպես, որ խաղաքարտի վրայի պատկերը տեսանելի լինի բոլոր մասնակիցներին:
Եթե խաղաքարտի վրա պատկերված է մոծակից բացի ցանկացած այլ միջատ, ապա հերթը փոխանցվում է ձախ կողմում գտնվող մասնակցին, ով նույնպես տեղադրում է իր առջև դրված կապուկի վերևի խաղաքարտը սեղանի կենտրոնում, այնուհետև արագ շրջում այն: Հերթը փոխանցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել մոծակի պատկերով խաղաքարտերից մեկը: Այդ դեպքում բոլոր մասնակիցները պետք է անհապաղ «սատկեցնեն» մոծակին՝ վերջինիս համար հնարավորինս անսպասելի, արագ և հուժկու հարվածով*: Մասնակիցը, ով «կսատկեցնի» մոծակին, այսինքն՝ առաջինը կհարվածի նրան, տիրանում է սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերին՝ դրանք խառնելով իր առջև դրված կապուկում գտնվող խաղաքարտերի հետ: Այնուհետև մեկնարկում է խաղի նոր փուլ, որը սկսում է նախորդ փուլի հաղթողը:
Եթե մասնակիցներից մեկը սխալմամբ «սատկեցրել» է այլ միջատի, ապա նա պարտավոր է «երջանկահիշատակ» միջատին տեղադրած մասնակցին տալ իր առջև դրված կապուկի վերևի խաղաքարտը՝ որպես «հարգանքի տուրք»:

Եթե խաղի ընթացքում մասնակիցներից որևէ մեկի առջև դրված խաղաքարտերը սպառվում են, նա չի լքում խաղը, քանի դեռ չի ավարտվել տվյալ փուլը. չէ՞ որ կա հավանականություն, որ հենց նա է սատկեցնելու հաջորդ մոծակին և տիրանալու սեղանի կենտրոնում դրված խաղաքարտերին:
Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով տիրանում է բոլոր 32 խաղաքարտերին:

Մաղթում ենք հաճելի ժամանց:

Հ.Գ. ՄԱ՛Հ ԱՐՆԱԽՈւՄ ՄՈԾԱԿՆԵՐԻՆ…

* Հարվածի եղանակի ընտրության հարցում եղե՛ք առավելագույնս հնարագետ: Մոծակին կարելի է «սատկեցնել» թե՛ դասական ճանապարհով՝ ձեռքի ափի հարվածով, թե՛ հողաթափով, թե՛ մարդկությանը հայտնի ու անհայտ այլ միջոցներով:

Խաղը ներառում է երեխայի կենցաղին ու կյանքի կարևոր իրադարձություններին վերաբերող քարտեր, շաբաթվա օրերով մագնիսե տախտակ, խրախուսական քարտեր և քարտեր, որոնք կարտահայտեն երեխայի տրամադրությունը: Խաղը կօգնի երեխային կազմակերպել առօրյան, կազմել օրվա անելիքների հերթականությունը, կառավարել ժամանակը և հույզերը:

Խաղը զարգացնում է երեխայի ինքնակառավարման հմտությունները, վարքային ինքնակարգավորումը, ժամանակի կառավարման հմտությունները, հուզական ճանաչողությունը, ինքնագիտակցությունը, պատասխանատվության զգացումը, պարտաճանաչությունը, առաջադրանքներն ու իրադարձություններն ըստ առաջնահերթության և նշանակալիության դասակարգելու հմտությունները, գիտելիքները շաբաթվա օրերի և տոների մասին:

Խաղը նախատեսված է 3- ից բարձր տարիքի երեխաների համար:

Խաղալ կարելի է 2-4 հոգով: Յուրաքանչյուր մասնակից պետք է ձգտի մինչև խաղի ավարտը հավաքել առավելագույն թվով զույգ խաղաքարտեր՝ խուսափելով ծեր տիկնոջ խաղաքարտից:

Մասնակիցներից մեկը խառնում է խաղաքարտերը, ապա մինչև վերջին խաղաքարտը բաժանում մասնակիցներին (մասնակիցներից մեկին բաժին է ընկնում մեկ ավել խաղաքարտ):

Մասնակիցներն իրենց ձեռքին եղած խաղաքարտերից դուրս են բերում զույգ պատկերները, դնում իրենց դիմաց այնպես, որ դրանք տեսանելի լինեն մյուսներին:

Ձեռքին մնացած խաղաքարտերը պետք է գաղտնի պահել մրցակիցներից:

Մասնակիցներից մեկի ձեռքին ծեր տիկնոջ խաղաքարտն է:

Խաղն սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակցի ձախ կողմի մասնակիցը, որն իր հերթին քաշում է իր ձախ կողմի մասնակցի խաղաքարտերից մեկը: Եթե այդ խաղաքարտը զույգ է կազմում իր ձեռքին եղած խաղաքարտերից մեկի հետ, նոր զույգը դնում է մյուսների կողքին: Դրանից հետո հերթը ձախ կողմից հաջորդ մասնակցինն է: Եթե խաղաքարտը զույգ չի կազմում, հաջորդ մասնակցի հերթն է:

Խաղն ավարտվում է, երբ զույգ պատկերներով բոլոր խաղաքարտերը դուրս են բերվում: Պարտվում է նա, ում ձեռքին մնացել է ծեր տիկնոջ խաղաքարտը:

Ամենաշատ զույգ պատկերներ հավաքած մասնակիցն իրավունք է ստանում մրոտելու պարտված մրցակցին:

Երեխայի համար յուրաքանչյուր պատկեր գրատախտակին ավելի տպավորիչ է դառնում: Գրատախտակը լավ միջոց է նոր բան սովորելու ցանկությունը խթանելու, դերային խաղեր խաղալու համար։ Օրինակ, «ուսուցիչ-աշակերտ» խաղալով, երեխային կարելի է նախապատրաստել ուսումնական գործընթացին:

Խաղն իրենից ներկայացնում է երկկողմ գրատախտակ՝ իր կավիճներով և գունանշիչներով: Գունանշիչները նախատեսված են գրատախտակի սպիտակ ողորկ երեսի համար: Թողարկվում են տարբեր չափերի, տարբեր խաղեր ներառող գրատախտակներ: Կախված տեսակից՝ տուփի մեջ կարող են լինել նաև գունավոր երկրաչափական պատկերներ, մագնիսե թվեր, գործողությունների նշաններ, հայերենի և անգլերենի տառերը, ինչպես նաև մագնիսե այլ հետաքրքիր խաղեր՝ «Մարիամիկը», «Սովորում ենք մտածել» և այլն:

Խաղը զարգացնում է մոտորիկան, տարածական կողմնորոշումը, նպաստում է նկարչական ունակությունների զարգացմանը:

Թվահամարներով կտավը գրավում է թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հանգստի հիանալի ձև է, հնարավորություն է տալիս կտրվել առօրյայից, խթանում է երևակայությունը, գեղագիտական ընկալումը, ճաշակը, զարգացնում է մանր մոտորիկան և կամածին ուշադրությունը, սովորեցնում է համբերատարություն։

Տուփի մեջ կգտնեք հատուկ տեխնոլոգիայով պատրաստված կտավ, տարբեր չափերի վրձիններ և համարակալված ներկեր: Կտավը նախատեսված է 14-ից բարձր տարիքի երեխաների համար: Հրաշալի նվեր է անգամ մեծերին։

Երեխայի համար յուրաքանչյուր պատկեր գրատախտակին ավելի տպավորիչ է դառնում: Գրատախտակը լավ միջոց է նոր բան սովորելու ցանկությունը խթանելու, դերային խաղեր խաղալու համար։ Օրինակ, «ուսուցիչ-աշակերտ» խաղալով, երեխային կարելի է նախապատրաստել ուսումնական գործընթացին:

Խաղն իրենից ներկայացնում է երկկողմ գրատախտակ՝ իր կավիճներով և գունանշիչներով: Գունանշիչները նախատեսված են գրատախտակի սպիտակ ողորկ երեսի համար: Թողարկվում են տարբեր չափերի, տարբեր խաղեր ներառող գրատախտակներ: Կախված տեսակից՝ տուփի մեջ կարող են լինել նաև գունավոր երկրաչափական պատկերներ, մագնիսե թվեր, գործողությունների նշաններ, հայերենի և անգլերենի տառերը, ինչպես նաև մագնիսե այլ հետաքրքիր խաղեր՝ «Մարիամիկը», «Սովորում ենք մտածել» և այլն:

Խաղը զարգացնում է մոտորիկան, տարածական կողմնորոշումը, նպաստում է նկարչական ունակությունների զարգացմանը:

Երեխայի համար յուրաքանչյուր պատկեր գրատախտակին ավելի տպավորիչ է դառնում: Գրատախտակը լավ միջոց է նոր բան սովորելու ցանկությունը խթանելու, դերային խաղեր խաղալու համար։ Օրինակ, «ուսուցիչ-աշակերտ» խաղալով, երեխային կարելի է նախապատրաստել ուսումնական գործընթացին:

Խաղն իրենից ներկայացնում է երկկողմ գրատախտակ՝ իր կավիճներով և գունանշիչներով: Գունանշիչները նախատեսված են գրատախտակի սպիտակ ողորկ երեսի համար: Թողարկվում են տարբեր չափերի, տարբեր խաղեր ներառող գրատախտակներ: Կախված տեսակից՝ տուփի մեջ կարող են լինել նաև գունավոր երկրաչափական պատկերներ, մագնիսե թվեր, գործողությունների նշաններ, հայերենի և անգլերենի տառերը, ինչպես նաև մագնիսե այլ հետաքրքիր խաղեր՝ «Մարիամիկը», «Սովորում ենք մտածել» և այլն:

Խաղը զարգացնում է մոտորիկան, տարածական կողմնորոշումը, նպաստում է նկարչական ունակությունների զարգացմանը:

Այս խաղի միջոցով երեխան կծանոթանա տառերին, կվարժվի ուսումնական գործընթացին: Խաղը կընդլայնի երեխայի բառապաշարը, կմարզի ուշադրությունը:

Խաղն ունի 39 հայերեն փայտե տառ և 40 քարտ: Յուրաքանչյուր քարտ ներկայացնում է իր տառով սկսվող պատկերներ: Երեխան տառերը պետք է տեղադրի համապատասխան քարտերին:

Երեխայի մտածողությունը, վերլուծական, պատճառահետևանքային կապեր գտնելու ունակությունը զարգացնելու հրաշալի խաղ է: Նախատեսված է երեքից բարձր տարիքի երեխաների համար: Խաղի միջոցով երեխան կսովորի տարբերակել և խմբավորել առարկաները, կծանոթանա այս կամ այն առարկայի կիրառական նշանակությանը։

Խաղը բաղկացած է փայտե տուփից, գրատախտակից, կավիճներից և մագնիսե կտորներից: Մագնիսե կտորները կազմում են առանձին թեմատիկ խմբեր: Պետք է որոշել պատկերների միջև եղած կապերը և միավորել դրանք առանձին խմբերում:

Խաղը զարգացնում է երեխայի կամածին ուշադրությունն ու դիտողականությունը: Ընդլայնում է երեխայի բառապաշարը, նպաստում է շփման հմտությունների զարգացմանը: Երեխան սովորում է խաղալ կազմակերպված և հրահանգավորված: Խաղի միջոցով կարող ենք զարգացնել մտածողությունը. երեխան կսովորի մտապահել պատկերի ուրվագծերը, համեմատել և համադրել դրանք: Այս հմտությունը կօգնի երեխային հետագայում հեշտությամբ լուծել տրամաբանական խնդիրներ:

Խաղը բազմատեսակ է: Պարունակում է 36 փոքր և 4 մեծ քարտեր, յուրաքանչյուր փոքր քարտի նկարներին համապատասխան՝ իննական ստվեր: Երեխան պետք է գտնի նկարի համապատասխան ստվերը և տեղադրի մեծ ստվերներով քարտի վրա: Խաղը նախատեսվսած է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:

Ճանաչողությունն ընդլայնելու, գեղագիտական ճաշակի ձևավորման, նաև հիշողությունը, ուշադրությունը մարզելու հրաշալի խաղ է: Երեխան կճանաչի հայ մեծ նկարիչներին, նրանց մեծարժեք գործերը։

Խաղը ներկայացնում է հայ անվանի նկարիչների հայտնի կտավների 21 զույգ։

Այս խաղի միջոցով երեխային կարող եք շատ կարևոր արժեքներ և գիտելիքներ փոխանցել։ Խաղը կընդլայնի երեխայի ճանաչողությունը, կնպաստի աշխարհայացքի ձևավորմանը։ Կմարզի հիշողությունը, ուշադրությունը, դիտողականությունը, մրցակցելու ունակությունը:

Խաղը բաղկացած է 20 զույգ քարտերից, որոնք ներկայացնում են 20 հայ մեծերի։

Խաղի միջոցով երեխան սովորում է դրոշները։ Խաղը մարզում է երեխայի հիշողությունը, զարգացնում ուշադրությունը, մրցակցելու ունակությունը և դիտողականությունը: Նախատեսված է երեքից բարձր տարիքի երեխաների համար։

Տուփում կա 42 քարտ՝ 21 պետությունների երկուական դրոշներով։

Խաղի նպատակն է հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում։ Արկղի մեջ ներառված է 56 քարտ, 1 կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց և 1 զառ։ Խաղի կանոնները և ցուցումները ներառված են տուփում։

Տարիք` 4 - 8+ տ.

Խաղի նպատակն է հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Արկղի մեջ ներառված է 56 քարտ, 1 կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց և 1 զառ։ Խաղի կանոնները և բոլոր ցուցումները ներառված են տուփում։

Տարիք` 7 - 8+ տ.

Խաղի նպատակն է հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Արկղի մեջ ներառված է 56 քարտ, 1 կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց և 1 զառ։ Խաղի կանոնները և բոլոր ցուցումները ներառված են տուփում։

Տարիք` 8+ տ

Խաղի նպատակն է հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Արկղի մեջ ներառված է 68 քարտ, 1 կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց և 1 զառ։ Խաղի կանոնները և բոլոր ցուցումները ներառված են տուփում։

Տարիք` 8+ տ.

Խաղում ներկայացված է 71 երկրների այցեքարտեր։ Արկղի մեջ ներառված է 71 քարտ, 1 կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց, 1 զառ և կանոնների ուղեցույց:

Տարիք`8+ տ.

ԱԲԳ BrainBox

7500 AMD

Խաղի նպատակն է հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Արկղի մեջ ներառված է 56 քարտ, 1 կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց, 1 զառ և ուղեցույց:

Տարիք` 4 - 8+ տ.

Տուփում ներառված է 55 քարտ, կանոնների քարտ, 1 ավազե ժամացույց, 1 զառ:
Հաղթում է այն մասնակիցը, ով 10 րոպեում կհավաքի առավելագույն քանակությամբ քարտեր:

Տարիք` 8+ տ

Ջենգան հայտնի խաղ է, որը հորինվել է 1970-ականններին։ Մասնակիցները կառուցում են երկնաքեր 54 միանման փայտե կտորներից, իսկ հետո հերթով ներքևի հարկերից կտորներ են հանում և տեղադրում կառույցի վերևի հատվածում այնպես, որ ամրոցը չփլվի։ Պարտվում է այն մասնակիցը, ով քանդում է ամրոցը։

Տուփի մեջ․

54 փայտե կտոր
Առաջարկվող տարիք։ 6+
Մասնակիցների թիվ։ 2-6
Սեռ։ բոլորի համար
Արտադրող երկիր։ Հայաստան
Կոդ։ 1177

ՆԿԱՐԱԳԻՐ

Երեխան պետք է գտնի յուրաքանչյուր պատկեր ըստ ստվերի և տեղադրի այն վրան։

Խաղը զարգացնում է

տրամաբանությունը

պատկերացումը

սովորեցնում է պատկերները

Ոչ միայն ձեր փոքրիկը, այլ նաև ամբողջ ընտանիքն անչափ կսիրի «Գտիր ստվերը» խաղը․․․

Տարիք 3+

Քաշ 355 գ

Չափեր 26x17,5x3,5 սմ

ՆԿԱՐԱԳԻՐ

«Աշխարհի շուրջը» մոնոպոլիան, երեխաներին աշխարհագրական գիտելիքներից զատ կհաղորդի նաև բազմաթիվ ուրախ և մեկը մյուսից դրական լիցքեր:

Տարիք 8+

Քաշ 570 գ

Չափեր 50x25,3x4,5 սմ

Նոր Մոնոպոլիան կդառնա ձեր ողջ ընտանիքի ամենասիրելի խաղը։ Խոստանում ենք․․․

 Տարիք 8+

 Քաշ 898 գ

 Չափեր 50,5x25,5x5 սմ

New Order