Բազմաթիվ կանայք ցանկանում են ունենալ հրաշագործ քսուկ, որը կարճ ժամանակահատվածում կազատի նրանց մաշկի ձգումներից և այլ թերություններից: Նրանք միշտ փնտրում են նոր և ավելի կատարելագործված կոսմետիկ քսուկներ: 2002թ-ին վաճառքում հայտնված Bio-Oil յուղը մեծ արձագանք էր ստացել այն կանանց կողմից, որոնք ցանկանում էին կարճ ժամանակահատվածում բարելավել իրենց մաշկի վիճակը: Bio-Oil-ը 18 երկրում համարվում է մաշկի թերությունների վերացման լավագույն միջոցներից մեկը: Այն ստացել է մոտ 200 մրցանակ:
Bio-Oil կոսմետիկ յուղի բնութագիրը՝
Bio-Oil կոսմետիկ յուղը՝ մարմնի ձգումների դեմ թողարկվում է վարդագույն պլաստիկե շշերով և սպիտակ կափարիչներով: Bio-Oil կոսմետիկ յուղը նախատեսված է մաշկի խնամքի համար:
Այն նախատեսված է՝
Սպիերի վերացման,
Մաշկի ձգումների վերացման,
Դեմքի գույնի հարթեցման,
Տարիքային փոփոխությունների շտկմանը,
Օգնում է ջրազրկված մաշկին,
Փափկեցնում է կոշտացած մաշկը (արմունկների, ոտքերի):
Օգտագործման պայմանները՝
Տվյալ կոսմետիկ յուղը անհրաժեշտ է օգտագործել օրը 2 անգամ՝ 3 ամսվա ընթացքում: Ընդ որում այս յուղը օգտագործել ցանկացող յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ տեսանելի արդյունքի հնարավոր է հասնել միայն եթե հետևեն օգտագործման պայմաններին: Եթե ընդատել կամ կարճ ժամանակահատվածում օգտագործել Bio-Oil կոսմետիկ յուղը նախատեսված արդյունքը չեք ստանա: