Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել

ֆոտոշարք

Xaxalove Մրոցի

Առկայությունը պահեստում: Առկա է

code: 303330

4000 AMD

- +

Խաղալ կարելի է 2-4 հոգով: Յուրաքանչյուր մասնակից պետք է ձգտի մինչև խաղի ավարտը հավաքել առավելագույն թվով զույգ խաղաքարտեր՝ խուսափելով ծեր տիկնոջ խաղաքարտից:

Մասնակիցներից մեկը խառնում է խաղաքարտերը, ապա մինչև վերջին խաղաքարտը բաժանում մասնակիցներին (մասնակիցներից մեկին բաժին է ընկնում մեկ ավել խաղաքարտ):

Մասնակիցներն իրենց ձեռքին եղած խաղաքարտերից դուրս են բերում զույգ պատկերները, դնում իրենց դիմաց այնպես, որ դրանք տեսանելի լինեն մյուսներին:

Ձեռքին մնացած խաղաքարտերը պետք է գաղտնի պահել մրցակիցներից:

Մասնակիցներից մեկի ձեռքին ծեր տիկնոջ խաղաքարտն է:

Խաղն սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակցի ձախ կողմի մասնակիցը, որն իր հերթին քաշում է իր ձախ կողմի մասնակցի խաղաքարտերից մեկը: Եթե այդ խաղաքարտը զույգ է կազմում իր ձեռքին եղած խաղաքարտերից մեկի հետ, նոր զույգը դնում է մյուսների կողքին: Դրանից հետո հերթը ձախ կողմից հաջորդ մասնակցինն է: Եթե խաղաքարտը զույգ չի կազմում, հաջորդ մասնակցի հերթն է:

Խաղն ավարտվում է, երբ զույգ պատկերներով բոլոր խաղաքարտերը դուրս են բերվում: Պարտվում է նա, ում ձեռքին մնացել է ծեր տիկնոջ խաղաքարտը:

Ամենաշատ զույգ պատկերներ հավաքած մասնակիցն իրավունք է ստանում մրոտելու պարտված մրցակցին:

New Order