Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել

ֆոտոշարք

Xaxalove Մոծակ

Առկայությունը պահեստում: Առկա է

code: 0011

1500 AMD

- +

Խաղը բաղկացած է միջատների պատկերներով 32 (8 տեսակի 4-ական) խաղաքարտերից: Խաղի նպատակն է տիրանալ մրցակիցների բոլոր խաղաքարտերին՝ «սատկեցնելով» կապուկում «նենգորեն թաքնված» արնախում մոծակներին: Կարելի է խաղալ 2-ից 4 հոգով:

Նախ և առաջ հարկավոր է բաժանել խաղաքարտերը բոլոր մասնակիցների միջև՝ տեղադրելով դրանք յուրաքանչյուրի առջև այնպես, որ ոչ ոք, նույնիսկ՝ այն մասնակիցը, ում առջև դրված են տվյալ խաղաքարտերը չտեսնի խաղաքարտերի վրա պատկերված միջատներին, այսինքն՝ պատկերները դեպի վայր:
Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակցի ձախ կողմում գտնվող խաղացողը, ով տեղադրում է իր առջև դրված կապուկի վերևի խաղաքարտը սեղանի կենտրոնում, այնուհետև արագ շրջում է այն այնպես, որ խաղաքարտի վրայի պատկերը տեսանելի լինի բոլոր մասնակիցներին:
Եթե խաղաքարտի վրա պատկերված է մոծակից բացի ցանկացած այլ միջատ, ապա հերթը փոխանցվում է ձախ կողմում գտնվող մասնակցին, ով նույնպես տեղադրում է իր առջև դրված կապուկի վերևի խաղաքարտը սեղանի կենտրոնում, այնուհետև արագ շրջում այն: Հերթը փոխանցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել մոծակի պատկերով խաղաքարտերից մեկը: Այդ դեպքում բոլոր մասնակիցները պետք է անհապաղ «սատկեցնեն» մոծակին՝ վերջինիս համար հնարավորինս անսպասելի, արագ և հուժկու հարվածով*: Մասնակիցը, ով «կսատկեցնի» մոծակին, այսինքն՝ առաջինը կհարվածի նրան, տիրանում է սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերին՝ դրանք խառնելով իր առջև դրված կապուկում գտնվող խաղաքարտերի հետ: Այնուհետև մեկնարկում է խաղի նոր փուլ, որը սկսում է նախորդ փուլի հաղթողը:
Եթե մասնակիցներից մեկը սխալմամբ «սատկեցրել» է այլ միջատի, ապա նա պարտավոր է «երջանկահիշատակ» միջատին տեղադրած մասնակցին տալ իր առջև դրված կապուկի վերևի խաղաքարտը՝ որպես «հարգանքի տուրք»:

Եթե խաղի ընթացքում մասնակիցներից որևէ մեկի առջև դրված խաղաքարտերը սպառվում են, նա չի լքում խաղը, քանի դեռ չի ավարտվել տվյալ փուլը. չէ՞ որ կա հավանականություն, որ հենց նա է սատկեցնելու հաջորդ մոծակին և տիրանալու սեղանի կենտրոնում դրված խաղաքարտերին:
Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով տիրանում է բոլոր 32 խաղաքարտերին:

Մաղթում ենք հաճելի ժամանց:

Հ.Գ. ՄԱ՛Հ ԱՐՆԱԽՈւՄ ՄՈԾԱԿՆԵՐԻՆ…

* Հարվածի եղանակի ընտրության հարցում եղե՛ք առավելագույնս հնարագետ: Մոծակին կարելի է «սատկեցնել» թե՛ դասական ճանապարհով՝ ձեռքի ափի հարվածով, թե՛ հողաթափով, թե՛ մարդկությանը հայտնի ու անհայտ այլ միջոցներով:

New Order