Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել

ֆոտոշարք

Xaxalove Հավատում եմ, չեմ հավատում

Առկայությունը պահեստում: Առկա է

code: 0031

4200 AMD

- +

Խաղը բաղկացած է տարատեսակ պատկերներով 104 (13 տեսակի 8-ական) խաղաքարտերից: Խաղի նպատակն է խորամանկությամբ ազատվել ձեռքում եղած բոլոր խաղաքարտերից: Կարելի է խաղալ 2-ից 8 հոգով:

Նախ և առաջ հարկավոր է բաժանել բոլոր խաղաքարտերը մասնակիցների միջև: Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակիցը: Հաջորդ անգամ բաժանելու է պարտվողը:

Խաղը սկսող մասնակիցը սեղանի կենտրոնում է տեղադրում 1-ից 8 խաղաքարտ այնպես, որ ոչ ոք չտեսնի դրանց վրա եղած պատկերները, որից հետո հայտարարում է, թե ինչ է տեղադրել սեղանին, օրինակ՝ «3 հատ սունկ»: Հայտարարությունը կարող է թե՛ համապատասխանել իրականությանը, թե՛ լինել կեղծ: Հաջորդ մասնակիցը (դեպի ձախ) ունի 3 տարբերակ.
1. հավատալ նախորդ մասնակցին (հարկավոր է բացականչել՝ «հավատում եմ»)
2. չհավատալ նախորդ մասնակցին (հարկավոր է բացականչել՝ «չեմ հավատում»)
3. սեղանին դրված խաղաքարտերին ավելացնել 1-ից 8 խաղաքարտ՝ դրանք նույնպես հայտարարելով որպես նույն տեսակի խաղաքարտեր, ինչպիսիք տեղադրել է նախորդ մասնակիցը՝ տվյալ օրինակի դեպքում բացականչելով՝ «5 հատ սունկ էլ՝ ես»
Եթե մասնակիցը վարվել է այնպես, ինչպես նկարագրված է 3-րդ տարբերակում, ապա քայլի իրավունքն անցնում է հաջորդ մասնակցին, ով նույնպես ունի 3 վերոնշյալ տարբերակներից որևէ մեկը: Հակառակ դեպքում շրջվում են միայն նախորդ մասնակցի կողմից տեղադրված խաղաքարտերը՝ դրանք ստուգելու համար:
Նախորդ մասնակցի կողմից տեղադրված քարտերը չեն ստուգվում հետևյալ դեպքերում.
∙ Մասնակիցն ասել է՝ «հավատում եմ», և գուշակել է (ստուգվող խաղաքարտերն իսկապես համապատասխանում են հայտարարությանը): Այս դեպքում սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը հեռացվում են խաղից (բիտա), իսկ նոր քայլի իրավունքն անցնում է ճիշտ գուշակող մասնակցին:
∙ Մասնակիցն ասել է՝ «հավատում եմ», և չի գուշակել (ստուգվող խաղաքարտերը չեն համապատասխանում հայտարարությանը): Այս դեպքում նա վերցնում է իրեն սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը, որպես պատիժ միամիտ լինելու համար՝ առանց ցույց տալու դրանք մնացած մասնակիցներին, իսկ նոր քայլի իրավունքն անցնում է նրանից դեպի ձախ գտնվող մասնակցին:
∙ Մասնակիցն ասել է՝ «չեմ հավատում», և ստուգման ընթացքում պարզվել է, որ նախորդ մասնակցի հայտարարությունը չէր համապատասխանում իրականությանը: Այս դեպքում սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը վերցնում է նախորդ մասնակիցը, որպես պատիժ ստելու համար, իսկ նոր քայլի իրավունքն անցնում է ճիշտ գուշակող մասնակցին:
∙ Մասնակիցն ասել է՝ «չեմ հավատում», և ստուգման ընթացքում պարզվել է, որ նախորդ մասնակցի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Այս դեպքում նա վերցնում է իրեն սեղանի կենտրոնում դրված բոլոր խաղաքարտերը, որպես պատիժ կասկածամիտ լինելու համար, իսկ նոր քայլի իրավունքն անցնում է նրանից դեպի ձախ գտնվող մասնակցին:
Եթե մասնակիցը սեղանին է տեղադրում իր ձեռքում եղած վերջին խաղաքարտերը, ապա նա պարտավոր է հայտարարել դրա մասին: Նա դուրս է գալիս խաղից միայն այն ժամանակ, երբ իր տեղադրած խաղաքարտերը ստուգվում են, չէ՞ որ հավանական է, որ հերթը կրկին կհասնի նրան, նա սխալ կգուշակի և կմնա խաղում:
Պարտվում է խաղում մնացած վերջին մասնակիցը:

 

Մաղթում ենք հաճելի ժամանց:

New Order