ՆԿԱՐԱԳԻՐ
Ինչպես խաղալ՝
.Երեխայի հետ հորինեք պատմություն կամ հեքիաթ՝ ընտրելով մեկ կամ մի քանի կենդանիներ:
.Խնդրեք երեխային ընդհանրություններ գտնել կենդանիների միջև. oրինակ՝ աղվեսն ու գայլը ապրում են անտառում:
.Սովորեցրեք երեխային կենդանիների ձայները և խնդրեք նրան գուշակել, թե ո՞ր կենդանին ի՞նչ ձայն է արձակում:
.Միասին գտեք ամենամեծ և ամենափոքր կենդանիներին:Նշեք կենդանու որևէ հատկանիշ և խնդրեք գուշակել, թե ո՞ր կենդանու մասին է խոսքը:
.Խնդրեք երեխային առանձնացնել վայրի և ընտանի կենդանիներին:
.Ընտրեք կենդանիների մի խումբ և երեխային սովորեցրեք խումբ հասկացությունը։
.Նշեք մի քանի կենդանու որևէ համընդհանուր հատկանիշ և խնդրեք գտնել այդ կենդանիներին. oրինակ՝ գտի՛ր ջրային կենդանիներին կամ գտի՛ր նարնջագույն կենդանիներին:
.Խնդրեք գտնել կենդանիների այն խմբերը, որոնցում կենդանիների քանակը 3 է:
.Խնդրեք երեխային գտնել այն կենդանիների խմբերը․օրինակ` որոնք ունեն կոտոշներ:
.Կողք կողքի դրեք վայրի կենդանիների մի քանի խմբեր և ընտանի կենդանիների մեկ խումբ, կամ դրեք ընտանի կենդանիների մի քանի խմբեր և վայրի կենդանիների մեկ խումբ: Խնդրեք երեխային գտնել ավելորդ խումբը:
.Խնդրեք երեխային գտնել երկու տախտակների վրայի միևնույն կենդանիներին․ օրինակ՝ երկու տախտակներում էլ կան ոչխարներ, խոզեր և այլն: Խնդրեք գտնել խոզերին, ոչխարներին և այլն։
Քաշ՝ 200գ
Չափեր՝30x22x0,5 սմ
Տարիք՝ 1,5+