Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել

ֆոտոշարք

XaxaLove Փայտե Տախտակ. Արամիկ. Հագուստ

Առկայությունը պահեստում: Առկա է

code: 5020

2100 AMD

- +

ՆԿԱՐԱԳԻՐ
Ինչպես խաղալ՝
 Այս խաղի օգնությամբ երեխային կարող եք սովորեցնել «տուր, դիր, հանիր, ցույց տուր» հրահանգները, մարմնի և դեմքի մասերը, ինչպես նաև՝ գույները:
Խնդրեք երեխային հագցնել տիկնիկին այն եղանակին համապատասխան, որը կնշի խաղավարը: Այսպիսով, երեխային կսովորեցնեք տարվա եղանակները:
Հրահանգեք երեխային ցույց տալ մարմնի կամ դեմքի մասերը: Ապա կարող եք բարդացնել խաղը՝ հրահանգելով գտնել մարմնի որոշակի մաս՝ ըստ դրա գործառույթի:
Օրինակ՝ գտի՛ր դեմքի այն մասը, որի միջոցով շնչում ենք:
Խնդրեք երեխային ուշադիր նայել խաղին և հնարավորինս արագ գտնել նշված առարկաները կամ մարմնի մասերը: Խնդրեք երեխային պատմել տիկնիկի մասին: Ուղղորդելու համար կարող եք տալ հետևյալ հարցերը՝ քո կարծիքով ի՞նչ է սիրում անել այս տիկնիկը, ինչո՞վ է սիրում խաղալ, ի՞նչ ես կարծում, քանի՞ տարեկան է, ընկերներ ունի՞, թե ոչ, ի՞նչ է մտածում, տխո՞ւր է, թե ուրախ և այլն:

Այս խաղի միջոցով երեխային կարող եք սովորեցնել տարբերակել հագուստի համապատասխանությունը եղանակին և տարբեր վայրերին: Օրինակ, պատմեք երեխային, թե ինչ հագուստով տիկնիկը կարող է գնալ դպրոց, այգի, մջոցառման, բակ և այլն:

 Տիկնիկին հագցրեք սխալ հագուստ, օրինակ, հագցրեք ամառային վերնաշապիկ և ձմեռային գլխարկ, այնուհետև խնդրեք երեխային գտնել և ուղղել հագուստի անհամապատասխանությունը:
Խնդրեք երեխային պատմություն հորինել տիկնիկի մասին: Միասին քննարկեք այդ պատմությունը:
Հագցրեք տիկնիկին՝ բաց թողնելով հագուստի որևէ մեկ դետալ, ապա խնդրեք երեխային լրացնել այն:
Խնդրեք երեխային գտնել կարճաթև և երկարաթև շապիկները և բացատրել, թե ինչով են դրանք տարբերվում և ինչով են նման (կիրառություն, ձև, գույն, նախասիրություն):

Տարիք 2+
Քաշ 550 գ
Չափեր 45x30x0,8 սմ

UpSell Products

New Order