Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել

ֆոտոշարք

XaxaLove Փայտե Տախտակ - Օրացույց

Առկայությունը պահեստում: Առկա չէ

code: 288105

1900 AMD

- +

ՆԿԱՐԱԳԻՐ
‼️Նախազգուշացում՝ խաղը ներառում է մանր դետալներ:
Ինչպես խաղալ՝
 Այս խաղի օգնությամբ երեխային կարող եք սովորեցնել աջ և ձախ կողմերը, ուղղությունները, մեծ և փոքր, սկիզբ և ավարտ հասկացությունները, երկրաչափական պատկերները:
Խնդրեք երեխային ցույց տալ նշված գույնը կամ թիվը:
Սովորեցրեք երեխային պտտել ժամացույցի սլաքը, ապա խնդրեք սլաքը պտտել աջ կամ ձախ: Պտտելու շարժումը լավ կատարելու դեպքում երեխան հեշտությամբ կկարողանա բռնել գրիչ կամ մատիտ և գրել: Աջ և ձախ կողմերին ծանոթացնելը կնպաստի տարածական կողնորոշման զարգացմանը:
Սովորեցրեք երեխային տարբերել ժամը, ապա խնդրեք նրան ցույց տալ նշված ժամը ժամացույցի վրա:
 Խնդրեք երեխային փոքրիկ կարմիր կոճակը տեղադրել այն ամսի վրա, որի ժամանակ շատ ցուրտ է, կամ՝ որի ժամանակ շատ տաք է, և այդպես՝ բոլոր ամիսները:
Երեխային խնդրեք պարզապես դնել և հանել կարմիր կոճակը այնտեղ, որտեղ կցանկանա: Խաղի ընթացքում կարող եք հրահանգել նախ արագ-արագ կատարել շարժումները, ապա՝ դանդաղ:
Երեխայի հետ սովորեք շաբաթվա օրերը, ապա խնդրեք ցույց տալ շաբաթվա օրերը՝ ըստ որոշակի հատկության (օրինակ՝ հանգստյան օրերը, աշխատանքային օրերը, իր մարզվելու օրերը, դասընթացների օրերը և այլն):
Երեխային պատմեք տարվա եղանակների մասին և խնդրեք նշել տարբերությունները: Օրինակ՝ ինչո՞վ է տաբերվում ամառը ձմեռվանից:
Երեխային խնդրեք նկարագրել օրը տախտակի օգնությամբ: Թող երեխան նշի այդ օրվա ժամը, ամսաթիվը, եղանակը և այլ տվյալներ: Կարելի է նաև հակառակ հրահանգը տալ երեխային. նայելով տախտակի վրա կատարված նշումներին՝ ասել, թե ինչ օր է, ինչ եղանակ և այլն:
Ժամացույցի վրա ֆիքսեք որոշակի ժամ և երեխային խնդրեք ուղղել այն՝ համապատասխանեցնելով իրական ժամանակին:
 Երեխային պատմեք եղանակային դրսևորումների մասին՝ անձրև, ամպրոպ, ձյուն և այլն, և սովորեցրեք, թե ինչ հագուստ է պետք կրել, ինչպես խուսափել դրանց բացասական ազդեցությունից:
 Խնդրեք երեխային նայել տախտակին, գտնել և ցույց տալ առկա երկրաչափական պատկերները:
Երեխային խնդրեք գտնել միայն կենտ թվերը, ապա՝ զույգ թվերը:
Երեխային խնդրեք արտաբերել միայն դեղին գույնով նշված թվերը կամ կանաչով նշվածները:
 Խնդրեք երեխային ներքևում առկա 2 շրջանների սլաքները աջ և ձախ ձեռքերով պտտել հրահանգված կետի վրա: Օրինակ, ձախը՝ ամառ, աջը՝ արև: Հրահանգը պետք է կատարվի հնարավորինս արագ:

Տարիք 4+
Քաշ 450 գ
Չափեր 30x30x0,8 սմ

New Order