Հրավիրեք ընկերներին՝ վաստակեք գումար Ստացեք 3% գումարի վերադարձ Ձեր ընկերների յուրաքանչյուր պատվերի արժեքից, հրավիրելով նրանց ֆեյսբուքով՝ սեղմելով սա ՝ կամ պատճենեք այս հղումը և ուղարկեք այն Ձեզ հարմար եղանակով։ *հրավիրված ընկերը պետք է գրանցվի այստեղից պատճենված հղումով Հրավիրեք ընկերոջը և վաստակեք 3% նրա բոլոր գնումներից Հրավիրել

ֆոտոշարք

XaxaLove Փայտե Հեքիաթի Գիրք - Փազլ Երեք Խոզուկներ

Առկայությունը պահեստում: Առկա է

code: XOZUK

2500 AMD

- +

ՆԿԱՐԱԳԻՐ
Ինչպես խաղալ՝

Գիրքը կարդալիս փորձեք տարբեր ձայներով և առոգանությամբ ընթերցել՝ կարծես բեմադրելով: Այնուհետև կարող եք խնդրել երեխային, որպեսզի որևէ դեր ինքն ընտրի և ինքը փորձի բեմադրել:
Կարող եք հեքիաթի հերոսներին նկարել և խոսել նրանց մասին:
Երբ երեխան դեռ հեքիաթին ծանոթ չէ, խնդրեք նայել գրքում պատկերված նկարներին և պատմություն հորինել:
Մինչև հեքիաթի ավարտը կարդալը խնդրեք երեխային իր սեփական ավարտը մտածել հեքիաթի համար:
Հեքիաթը կարդալուց հետո խնդրեք երեխային վերարտադրել այն:
Երեխայի հետ խոսեք հեքիաթի մասին: Կարող եք քննարկել հետևյալ հարցերը՝
Հեքիաթի ո՞ր հատվածն է քեզ շատ դուր եկել:
Ո՞ր հերոսին ես հավանել, որին՝ ոչ:
Քո կարծիքով ինչու՞ այս հերոսը այսպես վարվեց:
Ինչպե՞ս դու կվարվեիր հերոսի փոխարեն:
Քո կարծիքով ի՞նչ էր զգում այս իրավիճակում հերոսը և
ինչո՞ւ:
Կա՞ր ինչ-որ բան, որ քեզ դուր չեկավ այս պատմության մեջ:
Ի՞նչը կփոխեիր հեքիաթի մեջ:

Տարիք 1,5+
Քաշ 475 գ
Չափեր 17,5x21,5x2,4 սմ

UpSell Products

New Order